Քաղաքական07:24, 06 Փետրվար 2016
Էկվադորում բոյկոտել են Էրդողանի այցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լատինական Ամերիկա կատարած պաշտոնական այցի շրջանակներում առաջինը այցելել է Էկվադոր: Մայրաքաղաք Կիտոյում Էրդողանը մասնակցել է «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Լատինական Ամերիկան» խորագրով կոնֆերանսին, որի ընթացքում մի խումբ ցուցարարներ ներխուժել են կոնֆերանսի դահլիճ ու թուրք նախագահին ուղղված վանկարկումներ արել:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ ցուցարաների ձեռքին եղել է «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշը: Նրանք, քննադատելով Էրդողանի ՝ քրդերին հայտարարած պատերազմը նրա հասցեին «մարդասպան Էրդողան» վանկարկումն են արել: Ցուցարաները եղել են կանայք, որոնց Էրդողանի անվտանգության աշխատակիցները ծեծի ենթարկելով հեռացրել են դահլիճից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կիտոյի համալսարանի դիմաց, որտեղ անցկացվում էր կոնֆերանսը, նույնպես Էրդողանի դեմ բողոքի ակցիա է անցկացվել, որի ընթացքում Էրդողանի թիկնապահները ծեծել են Էկվադորի խորհրդարանի պատգամավոր Դիեգո Վինտիմիլային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |