Միջազգային09:51, 08 Փետրվար 2016
Էկվադորցի դասախոսները Էրդողանի դեմ ստորագրահավաք են կազմակերպել

Էկվադորի Ազգային հետազոտական ինստիտուտի (ԱՀԻ-IAEN) մի խումբ դասախոսներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ստորագրահավաք են սկսել: Թուրքական «evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ գիտնականների բողոքը, որն ուղղված է օրեր առաջ Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում Էրդողանի թիկնապահների կողմից երկրի քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնության դեմ, ստորագրվել է IAEN-ի 20-ից ավելի դասախոսի կողմից:
IAEN-ի ղեկավարությանն ուղղված բողոք-նամակում դասախոսները խստորեն դատապարտել են բռնության նշյալ դրսևորումները և քննադատել մարդու իրավունքները ոտնահարող անձանց մուտքն իրենց ինստիտուտի տարածք: Էկվադորցի մտավորականները ինստիտուտի ղեկավարությունից պահանջել են միջադեպի առթիվ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լատինական Ամերիկա այցի շրջանակներում Էրդողանը մասնակցել էր Կիտոյում կայացած «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Լատինական Ամերիկան» խորագրով կոնֆերանսին: Կոնֆերանսի ընթացքում դահլիճ ներխուժած մի խումբ ցուցարար կանայք Էրդողանի դեմ կարգախոսներ էին հնչեցրել՝ քննադատելով նրա հակաքրդական գործողությունները և նրան «մարդասպան» անվանել:
Դրանից հետո Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել Էկվադորի քաղաքացիներին: Նրանք ծեծել էին նաև խորհրդարանի պատգամավոր Դիեգո Վինտիմիլային, ով փորձել էր պաշտպանել ցուցարարներին: Արդյունքում թուրք թիկնապահները կոտրել էին էկվադորցի պատգամավորի քիթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |