Հոդված08:25, 08 Փետրվար 2016
Էրդողանի էկվադորյան այցի սկանդալը թուրքական մամուլում

Թուրքական մամուլում ակտիվորեն քննարկվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Էկվադոր կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպը:
Մայրաքաղաք Կիտոյում Էրդողանի մասնակցությամբ անցկացված «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Լատինական Ամերիկան» խորագրով համաժողովի ընթացքում մի խումբ կին ցուցարարներ ներխուժել են դահլիճ ու վանկարկել «մարդասպան Էրդողան»` նկատի ունենալով քրդերի նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությունը:
Ցուցարարները, որոնց ձեռքին եղել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշները, Էրդողանի թիկնապահների կողմից բռնությամբ դուրս են հանվել դահլիճից, ինչն էլ Էկվադորում դժգոհությունների առիթ է հանդիսացել:
Թուրքական ընդդիմադիր մամուլում ևս դատապարտել են կանանց նկատմամբ գործադրված բռնությունը:
Էրդողանի այցի հետ կապված միջադեպը քննադատողներին ի պատասխան` ծավալուն հոդվածով է հանդես եկել թուրքական «Yeni akit» թերթի խմբագիր Ալի Քարահասանօղլուն:
Ըստ Քարահասանօղլուի` Էրդողանի քննադատները նրան թշնամություն անելու համար նույնիսկ պաշտպանեցին Պուտինին ինքնաթիռի միջադեպի ժամանակ: Խմբագրի խոսքով Էրդողանի քննադատները նրան հեղինակազրկելու համար նույնիսկ դրուզ դարձան, միայն նրա համար, որ Էրդողանը ցանկանում էր Ասադի հրաժարականը:
Հոդվածի հեղինակն Էրդողանի հակառակորդներին մեղադրել է նաև հայկական հարցը օրակարգում պահելու մեջ, ինչը թուլացնում է Թուրքիան: Նմանատիպ մի քանի դեպքեր ևս թվարկելուց հետո Քարահասանօղլուն գրում է, որ այժմ էլ Էրդողանի քննադատները էկվադորցի են դարձել:
Ընդդիմությանը թիրախավորած հոդվածագիրը նշել է, որ բոլոր նմանատիպ դեպքերից հետո Էրդողանի վարկանիշը կտրուկ աճ է գրանցել: Եզրափակելով ասելիքը` Քարահասանօղլուն պնդել է, որ այս դեպքից ու թուրքական մամուլում հնչած քննադատություններից հետո Էրդողանի քվեները ռեկորդային աճ են արձանագրելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |