Տարածաշրջան08:49, 09 Փետրվար 2016
Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում անդրադարձել է հայ-թուրքական սահմանի փակ լինելուն

Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում քննարկել են մեծ առևտրային կենտրոնների քանակի ավելացման հարցը:
Քննարկմանը մասնակցող հայզգի պատգամավոր Գարո Փայլանը ելույթի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի փակ լինելուն` նշելով, որ դրա բացման պարագայում Հայաստանն իր առևտրի մեծ մասը Թուրքիայի հետ կաներ:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` Փայլանը մասնավորապես ասել է. «23 տարի է, ինչ Հայաստանի հետ սահմանը փակ է: Հիմնավորումը Ղարաբաղն է: Եթե սահմանը բաց լիներ, Հայաստանն իր առևտրի երեք չորրորդը Թուրքիայի հետ կիրականացներ: Մարդիկ կգային-կգնային: Հարաբերությունները կզարգանային: Գուցե այդպիսով Ղարաբաղի հարցն էլ լուծվեր: Երկու կողմերն էլ կարող էին այդ հարաբերությունները զարգացնել, և խնդիրները կլուծվեին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |