Հասարակական13:01, 09 Փետրվար 2016
Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատի հոդվածը Էրդողանի էկվադորյան սկանդալի մասին
Թուրքական ընդդիմադիր «Diken» լրատվական կայքը հրապարակել է պոլսահայ հայտնի լրագրող, գրող Հայկո Բաղդատի հոդվածը, որում վերջինս անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Էկվադորյան սկանդալային այցին:
Նշենք, որ նախորդ շաբաթ պաշոնական այցով Էկվադորում գտնվող Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել թուրք նախագահի դեմ բողոքի ակցիա անկացրած ցուցարար կանանց և մեկ էկվադորցի պատգամավորի: Էրդողանի անձնակազմի նման պահվածքը մեծ դժգոհություն է հարուցել այդ երկրում: Միջադեպը հասցրել է դառնալ թուրքական լրատվամիջոցներում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը:
Բաղդատի հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Պաշտոնական այցով Էկվադորում գտնվող մեր նախագահի ելույթի ընթացքում մի քանի կին բողոքել են իր դեմ: Որոշ կարգախոսներ հնչեցնելով` ցանկացել են ընդհատել մեր համաշխարհային առաջնորդի խոսքը: Կանանց այս ակցիան նկատած մեր թիկնապահները առանց հապաղելու ցույց են տվել թուրքի ուժը:
Դեպքերին ամբիոնից հետևող մեր առաջնորդը երջանիկ հայացքով բացականչել է. «Ահա այսպիսի անհարգալից տիպեր էլ են լինում, նմաններին միշտ անհրաժեշտ պատասխան ենք տալու»:
Ասում են` այն ժամանակ, երբ կանայք «անհրաժեշտ պատասխան» էին ստանում, Դիեգո անունով էկվադորցի մի պատգամավոր իր «չափերն անցել է»: Բնականաբար, ու փառք Աստծո, մեր ոստիկանները նրա քիթ ու բերանն էլ են ջարդել:
Սակայն այս ամենը մի փոքր անհարմարություն է առաջացրել: Էկվադորի և մեր երկրի միջև դիվանագիտական ճգնաժամ է ծագել: Մեր դեսպանին կանչել են իրենց արտգործնախարարություն և ասել. «Եղբա՛յր, մեր երկրում խոսքի ազատություն կա: Ու բացի այդ, դուք մեր երկրի անվտանգության հաստատողը չեք: Կանանց ծեծի եք ենթարկել, հիվանդանոց եք գցել: Մեր պատգամավորի քիթն էլ կոտրել եք: Բա ամոթ չի՞»:
Այս պատմության ամենալավ կողմն այն է, որ այն միջազգային մամուլում մեծ արձագանք ստացավ, և այժմ բոլորը կսովորեն հարգել մեր համաշխարհային առաջնորդին:
Այս առումով ամեն ինչ լավ է, սակայն երևում է` քիթը կոտրած Դիեգոն չի ցանկանում այս գործի պոչը բաց թողնել:
Դեպքից հետո զանգել է իր համալսարանական ընկերոջը` Միգելին, ով Էկվադորում շատ կարդացվող թերթերից մեկի գլխավոր խմբագիրն է, ու խնդրել. «Մեկը, որ կարող է կին ակտիվիստներին ծեծել տալ, պետք է, որ անցյալում էլ նման պատմությունների մեջ ընկած լինի: Կարո՞ղ ես այս թեմայով ուսումնասիրություն անել»:
Երբ Միգելը համացանցում Google որոնողական համակարգում իրենց լեզվով գրեց «Էրդողան, ցույց, բռնություն, բռունցք, կին, ոստիկան և թիկնապահ » բառերը, ուղղակի չհավատաց իր աչքերին:
Ու ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, նա ևս ցանկացավ ճշտել կարդացածի իսկությունը ու այդ նպատակով որոշեց կապ հաստատել Թուրքիայից որևէ լրագրողի հետ:
Պետք է, որ «Հայկո» անունը դուր եկած լիներ Միգելին, քանի որ այդքան անուններից ինձ ընտրեց:
Միգելը էլ. փոստով ինձ նամակ է գրել ու ցանկանում է, որ որոշ թեմաների մասին իրեն տեղեկություն փոխանցեմ: Ահա այդ հարցումներից մի քանիսը:
«Հայկո՛, ճի՞շտ է, որ ձեր առաջնորդը, երբ գնացել է ցավակցելու Սոմա հանքահորի պայթյունից մահացած 301 աշխատակիցների հարազատներին, պայթյունից ողջ մնացած մի բանվորի մտցրել է խանութ ու հարվածել նրան` անվանելով Իսրայելի վիժվածք: Ճի՞շտ է, որ դրանից հետո էլ մեր Դիեգոի քիթը կոտրած թիկնապահները արնաքամ են արել այդ բանվորին»:
«Ճի՞շտ է, որ ձեր առաջնորդը ասել է, թե զարմանում է ոստիկանի համբերության վրա, այն դեպքից հետո, երբ ոստիկանը ջեմեվիի (ալևիական սրբավայր) բակում հարվածել ու սպանել է մի ալևի քաղաքացու»:
«Ձեր երկրում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով միջինը 4 օրը մեկ քաղաքացի է ձերբակալվում: Մարդկանց տներն են գրոհում: Twitter-ում կատարած գրառումների համար նույնիսկ դպրոցական երեխաներին են ձերբակալում: Ձերբակալվածների թիվը արդեն մեր երկրի բնակչության թվին է մոտենում: Այդ ամենը ճի՞շտ է»:
«Ճիշտ է, որ Ձեր առաջնորդը նմանատիպ բաներ է ասել` «Ո՞վ կուզենա ` իր աղջիկը տղամարդկանց գիրկը նստի… Դոլմաբահչեից նայում եմ` որոշ կանայք այնպիսի հագուստներ են հագնում, չեմ հասկանում կին են, թե՞ տղամարդ… Գիտեք` Քըլըչդարօղլուն ալևի է… Դեմիրթաշը` զազա… Կներեք հայ…»:
Լռի՛ր, Միգել, լռի՛ր: Շատ եմ խնդրում ինձ այլևս նման հարցեր մի տուր: Էլ մի՛ խոսիր ամբողջ աշխարհի կողմից հարգված մեր առաջնորդի մասին:
Համ էլ դու Էկվադորում ո՞ր դպրոցն ես ավարտել: Հաստատ Գյուլենական համայնքի (Էրդողանի հակառակորդ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի` տարբեր երկրներում բացած դպրոցների մասին է խոսքը-EH) դպրոցներից ես ավարտել, կեղտոտ գյուլենակա՛ն:
Միգելի հետ այլևս չգրվեցինք:
Սակայն ականատեսներն ասում են, որ Դիեգոն գնացել է ամենամոտ եկեղեցիներից մեկը և ի նշան երախտագիտության մատաղ է արել:
Թե ինչ են անելու ծեծված կանայք, չգիտեմ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |