Իրավական08:57, 10 Փետրվար 2016
Ստամբուլում տարեց հայի սպանության գործով ձերբակալվել են հայեր ու վրացիներ
Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայի սպանության գործով ձերբակալվածներ կան:
Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ` 85-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալվել է 8 հոգի: Ըստ աղբյուրի` ձերբակալվածները Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներ են:
Նշենք որ, օրեր առաջ անձը չպարզված 3 մարդ ներխուժել են 85-ամյա Հակոբ Դեմիրջիի` Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող բնակարան: Հանցագործները կապկպել են նրան և կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, ապա` վերցրել տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել:
Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել է ժամանակին փրկել կնոջ կյանքը՝ տեղափոխելով նրան հիվանդանոց: Սակայն տարեց տղամարդուն փրկել չի հաջողվել, նա խեղդամահ է եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |