Քաղաքական11:10, 11 Փետրվար 2016
Թուրքիան պատրաստակամ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել
Ղրիմի թաթարների ազգային ժողովի նախկին նախագահ և Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն հայտնել է, որ Թուրքիան Ուկրաինային զինամթերք տրամադրելու պատրաստակամություն է հայտնել:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «RBK-Ուկարինա» լրատվամիջոցին տված հարցազրույցում Քըրըմօղլուն տեղեկացրել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից օրեր առաջ նամակ է ուղարկվել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Փոլթորաքին: Նամակում թուրք պաշտոնյաները հայտնել են Ուկրաինային ռազմամթերք տրամադրելու հարցը քննարկելու Թուրքիայի պատրաստակամության մասին:
Ուկրաինացի պատգամավորը նշել է նաև, որ հունվարին Անկարա կատարած այցի ժամանակ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել թուրք-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ: Ըստ Քըրըմօղլուի՝ շուտով Թուրքիայից ռազմական պատվիրակություն կմեկնի Ուկրաինա:
Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի համակարգին պատկանող զինատեսակների տրամադրման համար ՆԱՏՕ-ի թույլտվությունը պարտադիր է, մինչդեռ սեփական արտադրության զինամթերքը Թուրքիան կարող է Ուկրաինային տրամադրել սեփական որոշմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |