Միջազգային07:35, 11 Փետրվար 2016
Սիրիայի քրդերը Մոսկվայում ներկայացուցչություն են բացել

Սիրիայի քրդական տարածքները փաստացիորեն կառավարող «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ-PYD) Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ներկայացուցչություն է բացել:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` «Արևմտյան Քուրդիստանի ներկայացուցչություն» անվամբ բացված գրասենյակը ներկայացնելու է PYD-ի կողմից Սիրիայի հյուսիսում ինքնավար հռչակված 3 քրդական կանտոնները` (շրջաններ) Քոբանի, Ջեզիրե, Աֆրին:
Գրասենյակը բացվել է նույն շենքում, որտեղ դեկտեմբեր ամսին Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը բացել էր «Քուրդ գործարարների միավորում» կազմակերպությունը:
Բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի խորհրդարանի HDP-ական պատգամավոր Ֆելեքնաս Ուջան, Ռուսաստանում PYD-ի ներկայացուցիչ Աբդուսսալամ Ալին, ԱՄՆ-ում և Եվրոպայում Սիրիայի քրդերի ներկայացուցիչ Սենամ Մուհամմեդը, ինչպես նաև Ռուսաստանում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ներկայացուցիչները:
Ուշագրավ է, որ բացման արարողության ժամանակ գրասենյակում ցուցադրված քարտեզում Թուրքիայի արևելյան շրջաններից շատերը ներկայացված են եղել որպես քրդական տարածքներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |