Իրավական09:14, 11 Փետրվար 2016
Պոլսահայ ոսկերչի սպանության կասկածանքով Թուրքիայում ձերբակալվածները ՀՀ քաղաքացի են

Տրապիզոնում 8 ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ օրեր առաջ Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգությամբ հայ 85-ամյա Հակոբ Դեմիրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու կասկածանքով: Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ Դեմիրջիի տան տարածքում տեղակայված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքի օրը պայուսակներով և գլխարկներով 3 անձ է մոտեցել նշված հասցեին:
Տեսագրությունների համադրության շնորհիվ պարզվել է, որ կասկածյալները մեկնել են Տրապիզոն: Ըստ վարկածի՝ վերջիններս փորձել են կեղծ անձնագրեր ձեռք բերել և Վրաստանի տարածքով Հայաստան անցնել:
Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից հանցագործության իրականացման մեղադրանքով ձերբակվել է 8 հոգի՝ Արթուր Ա.-ն, Սերգեյ Մ.-ն, Արամ Հ.-ն, Մարինա Է.-ն, Քրիստինե Մ.-ն, Լիդա Բ.-ն, Նարգիզ Մ.-ն, Արմինա Մ.-ն:
ՀՀ արտգործանախարությունից հաստատել են տեղեկությունն այն մասին, որ նշյալ սպանության և կողոպուտի կասկածանքով ձերբակալվածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանվել էր Դեմիրջին, ով շուրջ 40 տարի աշխատել է որպես ոսկերիչ: Կապկպելով Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, հանցագործները վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |