Տարածաշրջան12:31, 12 Փետրվար 2016
Բուլղարական կուսակցության ներկայացուցիչներին արգելվել է մուտք գործել Թուրքիա

Բուլղարիայում գործող և թուրքական փոքրամասնությունների շահերը ներկայացնող «Իրավունքների և ազատությունների կուսակցության» (HÖH) հիմնադիր և նախկին նախագահ Ահմեթ Դողանին ու նույն կուսակցության անդամ, մեդիամագնատ ու պատգամավոր Դելյան Պեևսկիին արգելվել է մուտք գործել Թուրքիա:
Ըստ թուրքական «Haber.sol» լրատվական կայքի` արգելքի պատճառն այն է, որ վերոնշյալ անձինք Սիրիայում թուրքական օդային ուժերի կողմից ռուսական «Су24» ինքնաթիռի խոցման հարցում պաշտպանել են ռուսական դիրքորոշումը:
Ըստ աղբյուրի` Դողանը հայտարարել է, որ այս հարցում Թուրքիային սատարելը քաղաքական սխալ է և ավելացրել, որ Բուՙլղարիան Թուրքիայի հետ չպետք է լավ հարաբերություններ ունենա:
«Շուտով Թուրքիան արևելքում կարող է հողեր կորցնել: Ես անձամբ կաշխատեմ, որ Բուլղարիայում Թուրքիայի ազդեցությունը նվազի»,- ասել է բուլղարական կուսակցության նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |