Իրավական13:37, 12 Փետրվար 2016
Գարո Փայլանը խոսել է պոլսահայ ոսկերիչի սպանության և հայաստանցի կասկածյալների մասին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր հայազգի Գարո Փայլանն անդրադարձել է փետրվարի 10-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի տան վրա կատարված ավազակային հարձակմանը, որի ժամանակ պարաններով ամուր կակպվելու հետևանքով Դեմիրջին մահացել էր:
Փայլանը հերքել է թուրքական մամուլում տարածված այն լուրը, թե իբրև կողոպտիչները Դեմիրջի ամուսիններին կապկպել են «խոզի կապով» (մարդկանց կապկպելու հատուկ ձև)` միաժամանակ հաստատելով, որ ավազակային հարձակումն իրականացրածները հայաստանցի են եղել:
«Նրանք կապկպված են եղել ոչ թե խոզի, այլ սովորական կապով, իսկ բերանները փակված է եղել կպչուն ժապավեններով»,- ասել է հայ պատգամավորը:
Փայլանը, խոսելով Թուրքիա մեկնող հայաստանցիների գործունեությունից, ասել է. «Մենք, որպես համայնք, պետք է քննարկենք հայաստանցիների հարցը: Նրանք այստեղ գողությամբ, մարմնավաճառությամբ և թմրանյութերի վաճառքով են զբաղվում: Համայնքը պետք է հավաքվի և խոսի այս թեմայի մասին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանվել էր Դեմիրջին, ով շուրջ 40 տարի աշխատել է որպես ոսկերիչ: Կապկպելով Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, հանցագործները վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |