Քաղաքական11:02, 12 Փետրվար 2016
Թուրք նախկին նախարարն աջակցություն է հայտնել քրիստոնյա դարձած քաղաքական գործչին
Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինն անդրադարձել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսկացության (CHP-ԺՀԿ) մամուլի խոսնակ Սելին Սայեք Բյոքեի կրոնական հայացքների մասին խոսակցություններին: Իր թվիթերյան էջում գրառում է արել՝ աջակություն հայտնելով ԺՀԿ-ի խոսնակին: Նա ընդգծել է, որ տարիներ շարունակ պաշտպանել է անհատի դավանանքի ազատության իրավունքը: Ըստ նախկին նախարարի գրառման՝ անընդունելի է ԺՀԿ մամուլի խոսնակի հավատքը և դավանանքը քննարկման առարկա դարձնելը:
Նշենք, որ օրեր առաջ թուրքական մամուլում լուրեր էին տարածվել, թե Բյոքեն մկրտվել և քրիստոնյա է դարձել: ԺՀԿ-ական մի շարք գործիչներ մտահոգություն էին հայտնել այս առնչությամբ՝ նշելով, որ ցանկալի չէ, որ կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնը քրիստոնյա ղեկավարի:
Բյոքեն քրիստոնյա դառնալու վերաբերյալ հայտարարության էր տարածել: Նա նշել է, որ ամաչում է, որ 21-րդ դարում ստիպված է պատասխանել ատելություն պարունակող լուրերի: «Իմ ընտանիքը, արմատներ, ծագումը հայտնի է: Վախենալու, թաքցնելու ոչինչ չունեմ: Իրականում պետք է ամաչեն նրանք, ովքեր ատելություն են սերմանում: Ես այսօր ամաչում եմ նրանց փոխարեն: Իմ ընտանիքը դարեր շարունակ այս հողերում է ապրել, նրանք էլ այս երկրի քաղաքացի են, ինչպես մյուսները: Իմ ընտանիքի մի հատվածը քրիստոնյա է, մյուս հատվածը՝ մահմեդական»,-հայտարարել է Բյոքեն՝ ընդգծելով, որ ինքը ևս Թուրքիայի քաղաքացի է, ինչպես մյուսները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |