Տնտեսական12:56, 12 Փետրվար 2016
2015թ. Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն աճել է 32%-ով

Թուրքիայի կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2015թ. այս երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 16.58 մլրդ դոլար: Այսինքն, այս ոլորտում նախորդ տարվա համեմատ 32 տոկոս աճ է գրանցվել:
Թուրքական «Milliyet» թերթի տեղեկատվությամբ՝ 2015թ. որոշ ամիսների օտարերկրյա ուղղակի ներդրումները գերազանցել են 1 մլրդ ԱՄՆ դոլարը: Նշվում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ներդրումների ամենամեծ ցուցանիշը Թուրքիայում գրանցվել է 2015թ.:
Ընդ որում, ամենաշատ օտարերկրյա ներդրումները կատարվել են սպասարկման ոլորտում: Երկրորդ տեղում տեխնիկական և էլեկտրաէներգիայի ոլորտներն են: Աղբյուրի համաձայն՝ 2015թ. ընթացիկ հաշվի պակասորդի 51 տոկոսը ֆինանսավորվել է օտարերկրյա ներդրումների միջոցով:
Անցյալ տարվա ընթացքում Թուրքիայում կատարած ներդրումների ծավալով առաջին տեղում է Իսպանիան, երկրորդ և երրորդ տեղերում՝ ԱՄՆ-ը և Լյուքսեմբուրգը: Առավելագույն ներդրումների տասնյակում հաջորդաբար տեղ են գտել նաև Հոլանդիան, Ադրբեջանը, Բելգիան, Ռուսաստանը, Անգլիան, Չինաստանը, Գերմանիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |