Տարածաշրջան09:55, 13 Փետրվար 2016
Բիթլիսի հայկական եկեղեցին կարիք ունի վերականգնման

Բիթլիսի քաղաքապետարանը միջոցներ են փնտրում քաղաքի Հերսան թաղամասում գտնվող Սբ. Նշան հայկական կիսավեր եկեղեցին վերականգնելու համար:
Ըստ Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի` եկեղեցին վերակառուցելու քաղաքապետարանի առաջարկն ընդունվել է համապատասխան մարմինների կողմից, բայց վերականգնումն իրականացնելու համար դրամական միջոցների կարիք կա:
Բիթլիսի համաքաղաքապետ Հյուսեյն Օլանը «Ակոս»-ին տեղեկացրել է, որ ինքն այդ հարցով Ստամբուլում տարբեր հանդիպումներ է ունեցել: Օլանը խնդիրը ներկայացրել է նաև Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Պատրիարքարանը խոստացել է աջակցել եկեղեցու վերականգնման տեխնիկական աշխատանքներին:
Ներկայացված ծրագրով նախատեսվում է եկեղեցին վերականգնել որպես թանգարան, բայց հարկ եղած դեպքում, այն բաց կլինի նաև կրոնական արարողությունների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |