Միջազգային08:21, 13 Փետրվար 2016
PKK-ի կողմնակիցները Ֆրանսիայում հարձակվել են թուրքական մզկիթի վրա

Ֆրանսիայի Մարիգնանե քաղաքում թուրքական մզկիթի առջև բախումներ են տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմնակիցների և մզկիթի մոտակայքում գտնվող մարդկանց միջև:
Թուրքական «haberler» լրատվակայքը, հղում անելով ֆրանսիական «France Bleu» ռադիոկայանին, նշում է, որ քաղաքում ցույց անող PKK-ի համակիրներից կազմված 60 հոգանուց խումբը պատրաստվում էր մուտք գործել մզկիթ: Ցուցարարները վանկարկել են Թուրքիայի կառավարության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ կարգախոսներ:
Բախման պատճառ է դարձել այն, որ մզկիթի մոտ գտնվող մարդիկ թույլ չեն տվել ցուցարարներին մտնել մզկիթ: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթօրյա նամազի ժամանակ:
Բախման ժամանակ վիրավորվել է 6 հոգի: Վերջիններս ստացել են թեթև վնասվածքներ: Ֆրանսիական ոստիկանությունը բախման մեջ գտնվող երկու խմբերի դեմ կիրառել է արդցունքաբեր գազ: Կան ձերբակալվածներ:
Նշենք, որ ավեի վաղ Ֆրանսիայի Բորդո քաղաքում գտնվող Թուրքիայի դեսպանատան առջև PKK-ի մի խումբ կողմնակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |