Տարածաշրջան07:47, 13 Փետրվար 2016
Թուրքիայի և Իրանի առևտրաշրջանառությունը նախատեսվում է 23 մլրդ դոլարից հասցնել 35 միլիարդի

Թուրքիայում իր առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ալիրեզա Բիքդելին Անկարայում հրավիրած մամուլի ասուիսի ժամանակ հայտարարել է, որ երկու երկրների միջև մի շարք հարցերում համաձայնություն է ձեռք բերվել:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Իրանի դեսպանը հաղորդել է, որ օրերս պաշտոնական այցով Թուրքիայում գտնված Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմփուրի և Թուրքիայի արտգործանախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուի բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016-ի առաջին կիսամյակում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի Իրան կատարելիք այցի վերաբերյալ:
Բիքդելին հայտարարել է նաև, որ այս տարի Թուրքիա կմեկնի Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին կնախագահի տեղի ունենալիք Իրան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 3-րդ նիստը:
Նախատեսվում է նաև Անկարայում անցկացնել Թուրքիա-Իրան համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստ: Թուրքիայի Արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունն էլ կայցելի Իրան:
Իրանի դեսպանը հայտարարել, որ նախատեսում են երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը ներկա 23 մլրդ դոլարից հասցնել մինչև 35 մլրդ դոլարի:
Թուրքական «Milliyet» թերթի կայքն էլ հայտնում է, որ կարգավորվել է նաև իրանական գազի գնի զեղչի շուրջ 2 երկրների միջև երկար ժամանակ շարունակվող տարաձայնությունը: Իրանը կկատարի միջազգային արբիտրաժային դատարանի կողմից Թուրքիայի օգտին կայացրած վճիռը: Վճռով նախատեսված փոխհատուցումը Իրանը կվճարի գազի լրացուցիչ ծավալի կամ գումարի տեսքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |