Միջազգային08:36, 15 Փետրվար 2016
Ֆրանսիան կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի քրդերի դեմ ուղղված հրետակոծություները

Ֆրանսիան կոչ է արել Թուրքիային դադարեցնել հրետակոծությունները՝ ուղղված Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) դիրքերին:
«Haberler» լրատվակայքի իրազեկմամբ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
«Ֆրանսիան իր մտահոգությունն է հայտնում Հալեպի և Սիրիայի հյուսիսում վատթարացող իրավիճակի կապակցությամբ և Թուրքիային ու Սիրիայի կառավարական զորքերին կրակի դադարեցման կոչ է անում»,- ասված է հայտարարության մեջ:
Թուրքիայի վերոնշյալ գործողություններին արձագանքել է նաև ԱՄՆ-ի փոխնագահ Ջո Բայդենը: Նա հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն այժմ ջանքեր է գորածդրում, որպեսզի քրդերը չօգտվեն ներկայիս իրավիճակից և զերծ մնան Թուրքիային սահմանամերձ նոր տարածքներ գրավելուց: Բայդենը Թուրքիային կոչ է արել դադարեցնել հրետակոծությունները քրդական ուժերի ուղղությամբ:
Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Անկարային «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) «Fırtına» տեսակի թուրքական հաուբիցներով հրետակաոծել են թուրք-սիրիական սահմանամերձ Ազեզ քաղաքի հարավարևելյան Մարանաս շրջանը, որտեղ գտնվում էին Սիրիայի քրդական ուժերի զինանոցները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |