Հասարակական10:56, 15 Փետրվար 2016
Թուրքիայում շուտով կփակվի ավելի քան 100 հեռուստաալիք
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (ՌՀԲԽ-RTÜK) որոշում է ընդունել փակել այդ կառույցից լիցենզիա չստացած ավելի քան 100 հեռուստաալիք:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` ՌՀԽԲ-ի նախագահ Իլհան Յերլիքայան հայտարարել է, որ արբանյակային տիրույթում հեռարձակվող մի շարք հեռուստաընկերությունները փակելու որոշումը կայացվել է «անարդար մրցակցության» և «առանց լիցենզիայի հեռարձակման» նկատառումներով:
Յերլիքայան նշել է, որ այդ թեմաներով բողոքներ են ստացվել լիցենզավորված հեռարձակողներից, որոնք ստացած լիցենզիայի համար կանոնավոր վճարումներ են կատարում: Ըստ Յերլիքայայի` այդ հեռուստաալիքներով ցուցադրվող հաղորդումների բովանդակության վերաբարյալ բողոքներ են ստացվում նաև հեռուստադիտողներից:
Այսպիսով առաջիկայում պիտի արգելափակվեն արբանյակային հեռարձակում իրականացնող այն հեռուստաընկերությունները, որոնք լիցենզավորված չեն ՌՀԲԽ-ի կողմից:
Նշենք, որ Թուրքիայում բնակչության ավելի քան 70 տոկոսն օգտվում է արբանյակային հեռուստատեսությունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |