Միջազգային07:18, 16 Փետրվար 2016
Արևմտյան մամուլի անդրադարձը Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքների ռմբակոծությանը

Թուրքիայի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈւ -YPG) զինված խմբավորման դիրքերի ռմբակոծումն իր արձագանքն է գտել համաշխարհային մամուլում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը՝ խնդրին անդրադարձել են այնպիսի հայտնի լրատվամիջոցներ, ինչպիսիք են ամերիկյան «Washington Post»-ը, բրիտանական «The Times» և «Guardian» պարբերականները:
«The Times» թերթն անդրադարձել է Թուրքիայի կողմից YPG -ի դիրքերի ռմբակոծմանը՝ «Դժոխքի դարպասները» վերնագրի ներքո: Բրիտանական պարբերականի մեկնաբանությամբ՝ «Թուրքիան և Սաուդյան Արաբիան ներքաշվում են բարդ ու արյունոտ սիրիական պատերազմի մեջ»:
Նշվում է, որ Թուրքիան արդեն 2 օր է, ինչ ռմբակոծում է քրդական դիրքերը: «Ռուսաստանը զգուշացնում է հնարավոր համաշխարհային պատերազմի մասին: Ինչպես երևում է՝ արևելք-արևմուտք հաշվեհարդարը մոտենում է: Ժամանակն է հիշեցնելու բոլոր կողմերին, որ պատերազմի հիմնական նպատակը «Իսլամական պետությանը» (ԻՊ-İŞİD) հաղթելն է և Սիրիայի մասնատման կանխումը: Քրդական հարցի բռնի ուժով լուծելու ժամանակը չէ»:
«Guardian»-ի բնութագրմամբ՝ «Քրդական դիրքերը ռմբակոծելով՝ Թուրքիան ավելի է ներքաշվում սիրիական պատերազմի մեջ»:
Թերթը հիշեցնում է, որ Թուրքիան պայքարում է PKK-ի («Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ՔԲԿ) դեմ, որը կապված է YPG-ի հետ և հայտնի է որպես ահաբեկչական, անջատողական կուսակցություն: Անգլիական պարբերականը գրում է նաև, թե Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ցանկանում է, որ YPG -ն նահանջի Հալեպում իր նվաճած դիրքերից:
Իսկ «Washington Post»-ի հրապարակման համաձայն՝ «Հալեպում փոքր մասշտաբով համաշխարհային պատերազմ է ընթանում»:
Ռուսաստանը ռմբակոծում է Հալեպը, իսկ իրաքյան և լիբանանյան ուժերը՝ Իրանի ռազմական խորհրդատուների հետ օգնում են սիրիական բանակին: Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն, Թուրքիան և Սաուդյան Արաբիան աջակցում են Բաշար Ասադի դեմ պատերազմող ուժերին, իսկ Վաշինգտոնի և Մոսկվայի դաշնակից քրդերը նոր տարածքներ են նվաճում: Ամերիկյան թերթը նաև հիշեցնում է, որ İŞİD-ն այստեղ մի քանի գյուղ է շրջափակել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |