Մարզական11:14, 17 Փետրվար 2016
Թուրք երկրպագուները քարկոծել են ռուսական «Լոկոմոտիվ» ակումբի ավտոբուսը
Ստամբուլում քարկոծման է ենթարկվել Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի մարզիկներին տեղափոխող ավտոբուսը: Ըստ թուրքական «Aksam» պարբերականի` դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, ռուսական և թուրքական «Ֆեներբահչե» ակումբների միջև Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում կայանալիք խաղից առաջ:
«Լոկոմոտիվ»-ի երկրպագուների հարցերով զբաղվող տնօրեն Ալեքսեյ Երունովը, խոսելով թուրք երկրպագուների պահվածքի մասին ասել է. «Մարզադաշտից դուրս փոքր միջադեպ եղավ: Թուրքական կողմը քարկոծեց ավտոբուսը: Սակայն ոստիկաններն անմիջապես գործի անցան և նրանց կանգնեցնելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեցին»:
Երունովի խոսքերով տուժածներ չեն եղել:
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ միջադեպի հետ կապված 3 հոգի բերման է ենթարկվել: Վերջիններս ավտոբուսի վրա նետել էին շշեր:
Ոստիկանության տարածած հայտարարության համաձայն` միջադեպը տեղի ունեցել Ստամբուլի Քադիքյոյ թաղամասում, որտեղ և գտնվում է «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը:
Նշենք, որ ֆուտբոլային հանդիպումն ավարտվել էր «Ֆեներբահչե»-ի հաղթանակով` 2-0 հաշվով: Երկու գնդակի հեղինակ էր դարձել թուրքական ակումբի ավագ Ժոզեֆ Սոուզան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Ակումբն առաջիկա 3 տարում զրկված կլինի նոր ֆուտբոլիստներով համալրվելու տրանսֆերային պատուհանի հնարավորությունից։
Արձանի համար ծախսվել է 400.000 թուրքական լիրա՝ մոտավորապես 11.400 ամերիկյան դոլար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |