Մշակութային07:56, 17 Փետրվար 2016
Դիարբեքիրում բախումների պատճառով լրջորեն տուժել են հայկական եկեղեցիները
Դիարբեքիրի Սուր շրջանն արդեն 78 օր շարունակվող պարետային ժամի և զինված բախումների պատճառով մեծապես տուժել է: Թուրքական «Dicli» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ մասամբ վնասվել է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը:
Սոցկայքերում տարածված լուսանկարների և լուրերի համաձայն՝ այս շրջանում բախումներից ավերված այլ պատմական կառույցների թվում հայտնվել է նաև Սուրբ Կիրակոսը, որի պատերը քանդել են՝ ներս մտնել կարողանալու համար:
Եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Գաֆուր Թուրքայը նշում է, որ Սուրում, որտեղ նախկինում միախառմվում էին մուսուլմանական ազանի (աղոքի հրավիրող կանչ) և հայկական եկեղեցու զանգերի ձայները, հիմա արդեն ոչ ազան է հնչում, ոչ էլ զանգեր:
Գաֆուր Թուրքայը հայտնել է, որ մամուլում եկեղեցու ավեված լուսանկարների հրապարակումից հետո ինչպես Թուրքիայի այլ քաղաքներում, այնպես էլ Եվրոպայում և Ամերիկայում բնակվող հայերն անվերջ զանգահարում են իրենց, փորձում եկեղեցու մասին որևէ հստակ տեղեկություն ստանալ:
Թուրքայը նշել է նաև, որ Սուրում գետնին է հավասարեցվել մեկ այլ պատմական կառույց՝ «Kurşunlu Cami» անվամբ հայտնի մզկիթը:
Սուրբ Կիրակոս եկեղեցու կրած կորուստների մասին որևէ պաշտոնական լուր ստանալ իրենց չի հաջողվել, քանի որ Սուրն արգելված գոտի է և նույնիսկ պետական ծառայողները որևէ տեղեկություն չեն հաղորդում:
Իսկ Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Դանզիկյանը, պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցների հարցերին, նշել է, որ մամուլում տարածված կիսավեր եկեղեցու լուսանկարները ոչ թե առաքելական Սուրբ Կիրակոս եկեղեցին են պատկերում, այլ արված են Դիարբեքիրի Սբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցում:
Հիշեցնենք, որ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 97-ամյա անգործությունից հետո վերականգնվել և մեծ շուքով վերաբացվել է 2012թ. նոյեմբերի 4-ին՝ վերամիավորելով Դիարբեքիրի և շրջակա բնակավայրերի բոլոր հայտնի և անգամ ծպտյալ հայերին: Տեղի հայ համայնքի համար եկեղեցին դարձել էր արմատներին վերադառնալու, քրիստոնեական կրոնական ավանդույթները չմոռանալու և պարզապես հայ համայնքի միջև եղած կապերն էլ ավելի ամրապնդելու միջոց:
Ինչպես նշում է եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի անդամը՝ եթե եկեղեցին կրկին անգործության մատնվի, դա մեծ հարված կլինի տեղի հայ համայնքի համար և խորը հիասթաթության ու վշտի պատճառ կդառնա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |