Տնտեսական13:44, 17 Փետրվար 2016
Թուրքիան Եվրամիության 5-րդ խոշոր առևտրային գործընկերն է

2015թ. դրությամբ Թուրքիան հանդիսանում է Եվրամիության (ԵՄ) 5-րդ խոշոր առևտրային գործնկերը:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության համաձայն՝ Եվրոպայի վիճակագրական գործակալության (Եվրոստատ) տվյալներով՝ 28 երկրից կազմված ԵՄ-ից 2015թ. 1 տրիլիոն 789.1 մլրդ եվրոյի արտահանում է իրականացվել: Իսկ նշյալ ժամանակահատվածում ԵՄ-ից Թուրքիա արտահանման ծավալը կազմել է 79 մլրդ եվրո: Այսպիսով, նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է 6 տոկոսով:
2015թ. ԵՄ-ն Թուրքիայից 61.6 մլրդ եվրոյի ապրանք է ներմուծել: Ներմուծման ծավալները նախորդ՝ 2014թ. համեմատ 13 տոկոս աճ են գրանցել:
ԱՄՆ-ից դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանման ծավալները 2015թ. կազմել է 369.5 մլրդ եվրո, իսկ ներմուծման ծավալները՝ 246.2 մլրդ : Այս ցուցանիշով ԱՄՆ անցյալ տարի ևս պահպանել է ԵՄ-ի համար համար մեկ առևտրային գործընկերոջ իր դիրքը: ԱՄՆ-ԵՄ ապրանքափոխանակման մակարդակը 2015թ. 19 տոկոսով աճել է:
Արտահանման և նեմուծման ծավալներով ԵՄ-ի համար կարևորագույն նշանակություն ունեցող 2-րդ երկիրը Չինաստանն է: Անցյալ տարվա ընթացքում ԵՄ-ն Չինաստան է արտահանել 170.4 մլրդ եվրոյի ապրանքատեսակներ, ներմուծել ՝ 350.3 մլրդ ընդհանուր արժողությամբ ապրանքներ: Այսպիսով, 2014թ. համեմատ ԵՄ-Չինաստան արտահանումը աճել է 4, ներմուծումը՝ 16 տոկոսով:
ԵՄ-ի երրորդ կարևորագույն առևտրային գործընկերը Շվեյցարիան է: ԵՄ երկրներից 2015թ. այս երկիր է արտահանվել 150.8 մլրդ եվրոյի ապրանք, իսկ ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 102.3 մլրդ եվրո:
Դեպի Ռուսաստան ԵՄ երկրները նշյալ ժամանակահատվածում արտահանել են 73.9 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ ապրանքատեսակներ, իսկ այս երկրից ներմուծումն իրականացվել է 135.9 մլրդ եվրոյի մակարդակում: Այսպիսով, Ռուսաստանը ԵՄ-ի 4-րդ ամենախոշոր առևտրական գործընկերն է: Չնայած դրան՝ ԵՄ -Ռուսաստան արտահանման մակարդակում 2015թ. գրանցվել է 28, ներմուծման մակարդակում՝ 25 տոկոսի անկում:
ԵՄ -ի խոշոր առևտրային գործընկերների ցուցակում հինգերորդ տեղը զբաղեցնող Թուրքիային հաջորդում են Նորվեգիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը. Բրազիլիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |