Մշակութային07:35, 17 Փետրվար 2016
Հայ և թուրք երաժիշտները հանդես կգան համատեղ համերգներով
Հայ և թուրք երաժիշտները պատրաստվում են համատեղ համերգներով հանդես գալ Թուրքիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Ըստ հայկական «Ակոս»-ի` «Հայ-թուրքական մշակութային համագործակցություն» նախագծի շրջանակներում անցկացվելիք համերգներին կաջակցեն Թուրքիայի մշակութի նախարարությունն ու Անատոլիա մշակութային միությունը: Օրեր առաջ Ստամբուլում տեղի ունեցած նախապատրաստական հավաքին մասնակցել են թուրքական Մարմարիս ֆիլհարմոնիկ միության գործադիր խորհրդի ղեկավար Ահմեթ Յաշար Ալթընոզը, նախագծի գեղարվեստական ղեկավար Նվարդ Անդրեասյանը, և նախագծի համակարգող Մուրաթ Գյուրոլը:
1.1 մլն դոլար արժողությամբ նախագծի շրջանակներում կկայանա 15 համերգ, որից 6-ը` Թուրքիայում, 1-ը` ԱՄՆ-ում, իսկ 8-ը եվրոպական երկրներում (Հոլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Բելգիա):
Ըստ Ալթընոզի՝ նախագծի նպատակն է երաժշտության միջոցով երկու ժողովուրդների միջև երկխոսություն հաստատել:
Նախագծի գեղարվեստական ղեկավար Նվարդ Անդրեասյանը տեղեկացրել է, որ դեռ վերջնականապես հստակեցված չէ երաժիշտների կազմը, սակայն արդեն կան երաժիշտներ, որոնց մասնակցությունը հաստատված է: Նրանք են` Էդգար Մինաս, Արդա Ագոշյան, Խաչատուր Ավետիսյան, Վաչե Շարաֆյան, Ժիրայր Շահրիմանյան, Արթուր Ահարոնյան, Ֆերդ Անլար, Ադնան Սայգուն, Օղուզհան Բալջը, Մեսրուհ Սավաշ, Օզքան Մանավ:
Անդրեասյանն ասել է, որ շատ կուզենային Հայաստանում ևս համերգ կազմակերպել, սակայն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում անհրաժեշտ կլինի, որ հայկական կողմն իրենց հրավեր ուղարկի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |