Հասարակական08:01, 18 Փետրվար 2016
Համաշխարհային լիդերները դատապարտել են Անկարայի ահաբեկչությունը

Համաշխարհային լիդերները քննադատել են փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը, որի հետևանքով 28 զոհ և 61 վիրավորվել էր գրանցվել:
Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի համաձայն՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեպքի առթիվ գրավոր հայտարարություն է տարածել. «Մենք Թուրքիայի կողքին ենք՝ անմարդկային ահաբեկչություններ իրականացնողների դեմ մղած նրա պայքարում»:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Անկարայի դեպքը բնութագրել է որպես «վախկոտ բռնարարք»՝ ցավակցելով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին:
Իր ցավակցական և քննադատական խոսքն է հղել նաև Սպիտակ տանը կից Ազգային ավնտանգության խորհրդի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը. «ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը»:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերն իր ցավակցական ուղերձում աջակցություն է հայտնել թուրք ազգին ՝ նշելով, որ այս ահաբեկչությունը միայն ավելի կխորացնի հակաահաբեկչական պայքարում Թուրքիայի հետ համագործակցությունը:
Անգլիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է. «Միացյալ Թագավորությունը ցնցված է այս դաժան բռնությունից»:
Անգլիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը խստապես քննադատում է Անկարայի ահաբեկչությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս դատապարտել է այս սարսափելի ահաբեկչությունը և աջակցություն հայտնել թուրք ազգին և Թուրքիային: Ցավակցական հաղորդագրություն է տարածել նաև Ֆրանսիայի արտգործնախարարությունը:
Քաթարի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Անկարայի ահաբեկչությունը և ցավակցություն հղելով Թուրքիայի կառավարությանը:
Թուրքիային ցավակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |