Քաղաքական12:27, 18 Փետրվար 2016
Դավութօղլուն Անկարայի ահաբեկչության մեջ մեղադրել է Սիրիայի քրդական կուսակցությանը
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ երեկ երեկոյան Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունն իրականացրած Սալիհ Նեջար անունով մահապարտը Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական ջոկատների` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) անդամ է:
Վարչապետի պնդմամբ՝ պայթյունն իրականացրել են ԺՊՈւ-ն և ՔԲԿ-ը (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK):
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի՝ Դավութօղլուն մասնավորապես ասել է. «Այս պահին հանցագործների հարցն ամբողջովին պարզվել է: Պարզ է դարձել, որ այդ ահաբեկչությունն իրականացրել են Թուրքիայի ներսի ահաբեկչական անջատողական կազմակերպության (ՔԲԿ- խմբ.) անդամները և ԺՊՈՒ-ի մեկ անդամ: Այդ անձնավորությունը ՔԲԿ-ի և ԺՊՈւ-ի անդամ է: Նա 1992 թվականին Ամուդեում (քաղաք Սիրիայում) ծնված Սալիհ Նեջարն է: Ահաբեկչության առնչությամբ 9 մարդ է ձերբակալվել: ԺՊՈւ-ի հետ կապը հաստատված է»:
Դավութօղլուն ասել է, թե հույս ունեն, որ իրենց դաշնակիցներն էլ արդեն կտեսնեն, որ ԺՊՈւ-ն ՔԲԿ-ի մի մասնիկն է:
Մյուս կողմից հայտարարությամբ է հանդես եկել քրդական կուսակցության համանախագահ Սալիհ Մուսլիմը` կտրականապես հերքելով ԺՄԿ-ի կամ ԺՊՈւ-ի կապը Անկարայի պայթյունի հետ:
«ԺՄԿ-ն և ԺՊՈւ-ն ոչ հեռվից, ոչ էլ մոտիկից որևէ կապ չունեն այդ ահաբեկչության հետ: Նշված անձնավորությանն էլ բացարձակապես չենք ճանաչում: Մենք Թուրքիայի ներսում կատարվող որևէ բանի չենք խառնվում»,- ասել է քրդական կուսակցության համանախագահը:
Նշենք, որ Սիրիայի քրդաբնակ շրջանները փաստացիորեն կառավարող քրդական ԺՄԿ-ին և նրա ռազմական թևին Անկարան համարում է Թուրքիայում և աշխաարհի շատ երկրներում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության մի մասը:
Այնինչ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ բազմիցս հայտարարել են, որ ԺՄԿ-ն ՔԲԿ-ից առանձին կառույց է և ճիշտ չէ ԺՄԿ-ն դիտել որպես ահաբեկչական կառույց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |