Հասարակական10:12, 18 Փետրվար 2016
Թուրքիայում վերջին 5 տարում ավելի քան 15 արյունոտ ահաբեկչություն է տեղի ունեցել
Վերջին 5 տարում Թուրքիայում արձանագրվել է 15 արյունալի ահաբեկչություն, որոնց զոհ է գնացել 266 քաղաքացի, վիրավորվել՝ 765-ը:Այս մասին գրում է թուրքական «Zaman» թերթի կայքը՝ մանրամասներ ներկայացնելով դեպքերից յուրաքանչյուրի վերաբերյալ:
Ահաբեկչությունները մեծ մասամբ տեղի են ունենում խոշոր քաղաքներում (Ստամբուլ, Անկարա, Հաթայ, Գազիանթեպ, Շանլըուրֆա, Դիարբեքիր)` մահապարտների կամ նախապես տեղադրված ռումբերի միջոցով:
Ահա այդ ահաբեկչությունների ժամանակագրությունը.
17 փետրվարի 2016թ. - Անկարայի սրտում, որտեղ գտնվում են Թուրքիայի խորհրդարանի, Պետեկամուտների կոմիտեի, Զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի, ռազմածովային և ռազմաօդային զորքերի հրամանատարության շենքերը, զինվորականներին տեղափոխող ավտոբուսների մոտակայքում պայթուցիկներով բեռնված ավտոմեքենա պայթեցվեց: Պայթյունը 28 մարդու մահվան և 61 մարդու վիրավորվելու պատճառ է դարձել:
12 հունվարի 2016թ. - Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում մահապարտի իրականացրած պայթյունից 10 մարդ զոհվեց, որոնցից 8-ը՝ Գերմանիայի քաղաքացի: Եվս 15-ը վիրավորվեցին:
10 հոկտեմբերի 2015թ. - Անկարայի երկաթուղային կայարանի հարակից հրապարակում իրարահաջորդ 2 ուժգին պայթյունների հետևանքով սպանվեց 103 խաղաղ բնակիչ: Վիրավորվեց 238 մարդ, որոնցից 48՝ ծանր: Այս ահաբեկչությունը համարվում է Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցած ամենաարյունալի իրադարձությունը:
2 օգոսոտոսի 2015թ. - Աղրըի (Արարատ) Դողուբայազըտ շրջանում պայթեցվեց 2 տոննա պայթուցիկ նյութերով բեռնված տրակտոր, ինչի հետևանքով 2 զինվոր զոհվեց, 24-ը՝ վիրավորվեց:
20 հուլիսի 2015թ. - Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում մահապարտի իրականացրած պայթյունին զոհ գնաց 34 քաղաքացի, եղան 103-ից ավելի վիրավորներ:
6 հունվարի 2015թ. - Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում «Իսլամական պետության» (ԻՊ- İŞİD) մահապարտ Դիանա Ռամազանովայի պայթեցրած ռումբը 1 ոստիկանի կյանք խլեց և ևս մեկի վիրավորվելու պատճառ հանդիսացավ:
11 մայիսի 2013թ.- Հաթայի Ռեյհանի շրջանում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով 52 քաղաքացի զոհվեց, ևս 146-ը վիրավորվեց: Դեպքը հայտնի դարձավ որպես մինչ այդ Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցած ամենաարյունալի ահաբեկչությունը:
11 փետրվարի 2013թ. - Հաթայի Ռեյհանլը շրջանի Ջիլվեգյոզյու սահմանային անցակետի մոտ պայթուցիկով բեռնված մեքենայի պայթյունի հետևանքով 13 մարդ զոհվեց, որոնցից 4-ը՝ Թուրքիայի քաղաքացի: Եվս 26-ը վիրավորվեց:
1 փետրվարի 2013թ. - Անկարայի Ամերիկյան հյուպատոսության դիմաց մահապարտի իրականացրած ահաբեկչության հետևանքով 2 մարդ զոհվեց, 1-ը ծանր վիրավորվեց:
11 սեպտեմբերի 2012թ.- Ստամբուլլի Սուլթանգազիի ոստիկանատուն մտած մահապարտի ինքնապայթեցման հետևանքով մեկ ոստիկան մահացավ, 3 ոստիկան և 4 քաղաքացիական անձ տարբեր վնասվածներ ստացան:
20 օգոստոսի 2012թ. - Գազիանթեփում մուսուլմանական ռամազան տոնի երկրորդ օրը ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական գործողության հետևանքով 10 մարդ զոհվեց, որոնցից 4-ը՝ երեխա: Վիրավորվեց 66 քաղաքաղի:
25 մայիսի 2012թ.-Կայսերիում ԻՊ-ի մահապարտների իրականացրած պայթյունի հետևանքով 1 ոստիկան և 3 ահաբեկիչ զոհվեց, 16 քաղաքացի վիրավորվեց:
29 հոկտեմբերի 2011թ.- Բինգյոլում իրականացված ահաբեկչությունը 3 անձի մահվան և 20 հոգու վիրավորվելու պատճառ դարձավ:
30 սեպտեմբերի 2011թ. - Անթալիայում մահապարտը գործարկած ռումբը ևս մեկ ոստիկանի մահվան պատճառ հանդիսացավ:
20 սեպտեմբերի 2011թ. Անկարայի փողոցի մի անկյունում կայանված ավտոմեքենայի պայթյունը 5 քաղաքացու կյանք խլեց, 40 հոգի վիրավորվեցին:
Հավելենք նաև, որ ավելի վաղ թուրքական «Sendika.org» լրատվակայքում թեմայի վերաբերյալ տեղ գտած հոդվածում նշված արյունալի իրադարձություններից որոշները դուրս են մնացել այս ցուցակից: Դրանք են.
13 մայիսի 2014թ.- Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի վթարված ածխահանքում հրդեհի հետևանքով կյանքից հեռացավ 301 հանքափոր:
5 հունիսի 2015թ. - Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) 5 ներկայացուցիչ: Վիրավորվեց ավելի քան 400 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |