Տարածաշրջան08:00, 22 Փետրվար 2016
Որքա՞ն է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների թվաքանակը. հայ պատգամովորի հարցանդումը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (ԺՀԿ-CHP) ընտրված պատգամավոր հայկական ծագում ունեցող Սելինա Դողանը ներքին գործերի նախարարին հասցեագրված հարցապնդում է ներկայացրել խորհրդարան:
Դողանը Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայից հետաքրքրվել է Թուրքիայում բնակվող հայ, հույն, հրեա, և ասորի փոքրամասնությունների թվաքանակի մասին: Դողանը «տեղեկատվություն ստանալու մասին» օրենքի շրջանակներում նույն թեմայի վերաբերյալ տվյալներ է ստանալու նպատակով դիմել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարության բնակչության և քաղաքացիների գործերի գլխավոր վարչությանը:
Դողանը ներքին գործերի նախարարին ուղղած իր հարցապնդման մեջ հիշեցրել է, որ փոքրամասնությունների նկատմամբ «ազգության կոդի» կիրառման նպատակահարմարության վերաբերյալ մեջլիսում տեղի ունեցած քննարկման ժամանակ նախարար Ալան նշել էր, որ այդ կոդավորումը (հատուկ ծածկագրերի օգտագործումը) ազգային ինքնությունների հետ կապ չունի: Ըստ նախարարի դրա նպատակը ազգային փոքրամասնությունների թվաքանակի հաշվումն է:
«Բնակչության թվաքանակի և ժողովրդագրական պատկերի իմացությունը հանրային ծառայությունների իրականացման և պլանավորման տեսանկյունից շատ կարևոր է: Փոքրամասնություններն իրենց հանրային ծառայությունները (ուսում, կրոնական արարողություններ, առողջապահություն) հիմնականում հոգում են իրենց հիմնադրամների միջոցով: Այդ իսկ պատճառով փոքրամասնությունների հիմնադրամները համայնքի հանրային ծառայությունները կարգավորելու համար ուղղակի պարտավոր են իմանալ համայնքի թվաքանակը: Բացի այդ քրիստոնեական համայնքները, որոնք իրենց բնակչության ճշգրիտ թվաքանակը չեն կարողանում իմանալ, դժվարանում են նույնիսկ հոգևոր առաջնորդների ընտրության հարցում:
Այս համատեքստում ինչքան է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հայերի, հրեաների, հույների ու ասորիների թիվը»,- ասված է հարցապնդման մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |