Տնտեսական08:00, 22 Փետրվար 2016
Արտասահմանցի ներդրողները Թուրքիայից հանում են իրենց կապիտալը

Թուրքիայում կապիտալի վրա անօրինական ճնշումները և հոգաբարձուների նշանակումները, ինչպես նաև ահաբեկչության աճը, արագացրել են երկրից կապիտալի արտահոսքը: Այս մասին տեղեկացնող թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի տվյալներով նախորդ տարվա ընթացքում արտասահմանցի և տեղացի գործարարները Թուրքիայից մոտ 15 մլրդ դոլար գումար են դուրս բերել: Ընդ որում՝ 9 միլարդ 394 միլիոն դոլարը պատկանում է արտասահմանցի ներդրողներին, իսկ 5.1 միլիարդը՝ թուրք գործարարներին: Իսկ փոխարժեքի տատանումներից արտասահմանցի ներդրողները կորցրել են 40 մլրդ դոլար: Մինչ 2014 թվականին արտասահմանցի ներդրողներին պատկանող արժեթղթերի ընդհանուր արժեքը կազմել էր 113 մլրդ 5 մլն դոլար, 2015 թվականին այդ գումարը եղել է 72 մլրդ 800 մլն դոլար:
Ըստ նույն աղբյուրի՝ 2015 թվականին նվազել է նաև Թուրքիայի կենտրոնական բանկի պահուստային ֆոնդը: 2014 թվականին այն կազմել էր 126 միլարդ 450 միլիոն, բայց 2015 թվականին նվազել էր ռեկորդային մոտ 15 միլիարդ 900 միլիոնով՝ կազմելով 110 մլրդ 529 մլն դոլար: 2.5 մլրդ դոլարով նվազել է բանկի ոսկու պահուստային ֆոնդը, 13.4 միլիարդով՝ արժութային պահուստները:
Նշվում է, որ կապիտալի արտահոսքին զուգընթաց աճում է արտաքին պարտքը: Թուրքիայում մասնավոր հատվածը ունի մոտ 289 միլիարդ դոլար, իսկ հանրային հատվածը՝ 115 միլիարդ արտաքին պարտք: 2016 թվականին վճարման ենթակա գումարը կազմում է 172 մլրդ 700 մլն դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |