Իրավական13:57, 22 Փետրվար 2016
Էրդողանին վիրավորելու համար ազատազրկվել է ընդդիմադիր կուսակցության երիտթևի առաջնորդը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի է ունեցել դատավարություն: Արդյունքում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) երիտասարդական թևի Բորնովայի շրջանային կառույցի ղեկավար Օմեր Յեները դատարարտվել է 11 ամիս 20 օրվա ազատազրկման, իսկ Քոնաքի շրջանային կառույցի նախկին ղեկավար Ալի Աքթաշը ապացույցների բացակայության հիմքով արդարացվել է:
Վերջիններիս ներկայացված մեղադրանքում նշվել է, որ Յեները և Աքթաշը 2014 թվականի հոկտեմբերի 30-ին մոտ ցուցարարների հետ մասնակցել են 2013-ին Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո արդարադատության աշխատակիցների դեմ սկսված դատական գործընթացների դեմ բողոքի ակցիային: Նրանք այդ ակցիայի ժամանակ հանդես են եկել հետևյալ վանկարկումներով` «գազը կուլ տվեցինք, մահակը կուլ տվեցինք, հարամը կուլ չտվեցինք», «ամենուր կաշառք է, ամենուր` ապօրինություն», «կա գող, կա մարդասպան, կա Թայիփ»:
Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի` մեղադրող կողմը պահանջել է 1-ից 4-ական տարվա ազատազրկում: Իզմիրի 21-րդ քրեական դատարանը Աքթաշին արդարացրել է, իսկ Յեներին նախ դատապարտել է 1.2 տարվա ազատազրկման, ապա վերանայել որոշումը` պատժաչափը նվազեցնելով 11 ամիս 20 օրվա:
Յեների և Աքթաշի փաստաբան Բարան Գյունեշը հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ սխալ որոշում է կայացվել, և իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը վճռաբեկ դատարանում: Նա ավելացրել է նաև, որ վճիռը անփոփոխ մնալու դեպքում իրենք կդիմեն Թուրքիայի սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |