Ցեղասպանություն10:04, 22 Փետրվար 2016
Vatan. Իզմիրում Հայոց ցեղասպանության ժխտման թեմայով ժողովին 1-ին անգամ մասնակցել է Իրանի պաշտոնական պատվիրակությունը
Ծայրահեղ հայատյաց կեցվածքով հայտնի թուրքական «Ասիմդեր» կազմակերպության կողմից փետրվարի 19-20-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում գումարված աշխատաժողովին մասնակցել է նաև իրանական պատվիրակությունը: Թեման եղել է «Միջազգային անհիմն պնդումները, օկուպացիան և ահաբեկչությունը»:
Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` աշխատաժողովին մասնակցել են 80 կազմակերպությունների ներկայացուցիչներ` Ադրբեջանից, Թուրքիայից, Ղազախստանից, Բուլղարիայից, Թաթարստանից, Աֆղանստանից, Վրաստանից և Իրանից:
Աղբյուրը նշում է, որ աշխատաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հիմնահարցերին և մի շարք այլ թեմաների:
Հայատյաց կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ Իրանն առաջին անգամ է իրենց կազմակերպած միջոցառմանը պաշտոնական պատվիրակություն ուղարկում:
«Դա մեզ համար մեծ հաջողություն է,- նկատել է տվել Գյուլբեյը,- և ուրախանալու առիթ, քանի որ մեզ շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ Իրանի հետ մեր հարաբերությունների կարգավորման ճանապարհին այդ երկիրը մեր կողքին է այսպես կոչված Հայոց ցեղասպանության հարցում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |