Հասարակական06:51, 22 Փետրվար 2016
Հայկո Բաղդատ. «Պայթյուն Դիարբեքիրում, տուժածների մեջ 15 երեխա կա»
Պոլսահայ հայտնի լրագրող, գրող Հայկո Բաղդատը հայտարարել է, որ Դիարբեքիրի Սուր շրջանում ուժգին պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել, այդ թվում նաև՝ երեխաներ: Oրեր առաջ Դիարբեքիր մեկնած Բաղդատը այնտեղի ողբերգական իրավիճակին անդրադարձել էր «Diken.com.tr» կայքում հրապարակած իր «Մարդ չի կարողանում հարմարվել» հոդվածում:
Հեղինակը պատմում է, որ խաղաղ բնակիչների շրջանում շատ կորուստներ են եղել, Սուրում բնակիչների դրությունը ծայրահեղ ծանր է, պայթյունների ձայները չեն դադարում, իսկ երիտասարդներն իրենց ամեն խոսքը սկսում են «եթե ողջ մնանք» արտահայտությամբ:
Իսկ փետրվարի 21-ին պոլսահայ լրագրողը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուրից լուրեր են գալիս ուժգին պայթյունի մասին: Տեղեկություններ կան, որ տուժածների մեջ մինչև 11 տարեկան 15 երեխա կա: Ոչ ոքի չեն լսում: Ընտանիքները հուսահատության եզրին են»:
Իսկ թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքը, անդրադառնալով Հայկո Բաղդատի այս գրառմանը, այն անվանել է «սադրիչ հայտարարություն»՝ ընդգծելով, որ լրագրողն անտեսել ու չի հիշատակել նույն օրը Դիարբեքիրում զոհված երկու զինվորի մասին: Միաժամանակ թերթը չի հաստատել լրագրողի հաղորդած տեղեկության հավաստիությունը:
Իշխանամետ թերթը Բաղդատին մեղադրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համախոհը լինելու մեջ: Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Բաղդատը քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահհաթին Դեմիրթաշի մտերիմ ընկերն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |