Միջազգային07:36, 23 Փետրվար 2016
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայում քրդական ուժերի ռմբակոծությունը

Փետրվարի 22-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Սիրիայում զինադադար հայտարարելու մասին: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «թշնամանքի դադարեցմանն» ուղղված պայմանագիրն ուժի մեջ կմտնի փետրվարի 26-ին՝ Սիրիայի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումից անմիջապես հետո ԱՄՆ-ն կոչով դիմել է Թուրքիային՝ դադարեցնելու Սիրիայում քուրդ զինյալներին պատկանող թիրախների ռմբակոծությունը: ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակի օգնական Մարկ Թոները մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Սիրիայում զինադադարին և թուրքական կողմի ռմբակոծութուններին վերաբերող հարցերին:
Թոները նշել է, որ իրենք որևէ կապ չեն տեսնում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) միջև: «Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները՝ կապված PKK-ի և ահաբեկչությունների հետ: Նա ունի ինքնապաշտպանության իրավունք: Սակայն ցանկանում ենք, որ դադարեցվեն սեփական երկրի սահմաններից այն կողմ ռմբակոծությունները: Տարածաշրջանում լարվածությունը մեծացնելը կառուցողական չէ»:
Թոները հավելել է, որ իրենք նաև Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերից» (ԺԻՈՒ-YPG) են պահանջել դադարեցնել Հալեպի շրջանում լարվածության սաստկացմանն ուղված գործողությունները: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի օգնականն ընդծել է, որ իրենց դիրքորոշումը Թուրքիայի կողմից ռմբակոծությունների դադարեցման հարցում շատ հստակ է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ավելի վաղ էլ բազմիցս հանդես է եկել Թուրքիային ուղղված նման կոչով: Իսկ անցյալ շաբաթ տեղի ունեցած Բարաք Օբամա-Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահն անձամբ էր այս պահանջը հաղորդել թուրք պաշտոնակցին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |