Միջազգային08:42, 23 Փետրվար 2016
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը քննադատել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը Ռուսաստանին մեղադրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազակերպության դեմ ԱՄՆ-ի ձևավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը վայելող սիրիական չափավոր ընդդիմությանը թիրախավորելու մեջ:
Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` Աքարը սիրիական ճգնաժամի մասին ելույթ է ունեցել կոալիցիայի երկրների ԶՈւ գլխավոր շտաբի պետերի 8-րդ հավաքի ժամանակ: Քաթարում տեղի ունեցած հավաքին մասնակցել են 29 երկրների ներկայացուցիչներ:
Աքարը կենտրոնացել է Սիրիայի հարցում Թուրքիայի հետևյալ հիմնական մոտեցումների վրա.
«Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունների ժամանակ որպես թիրախ ընտրվում են չափավոր ընդիմադիրները, որոնց աջակցում է ԻՊ-ի դեմ ձևավորված միջազգային կոալիցիան:
Ռուսական օդուժի ավիահարվածները տարածաշրջանում մարդկային կորուստների և դեպի Թուրքիա փախստականների հոսքի պատճառ են դառնում:
ԺՄԿ-ն (Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն»-PYD) ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) հետ օրգանական կապերով միացած ահաբեկչական կազմակերպություն է:
ԺՄԿ-ի գործողությունների հետևանքով տեղի բնակչությունը մեծ դժվարություններ է կրում: Գրոհների հետևանքով բնակչությունը ստիպված գաղթում է: Իսկ այդ վիճակն անդառնալիորեն փոխել է տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |