Իրավական13:08, 24 Փետրվար 2016
Էրդողանին վիրավորելու համար նախկին ֆուտբոլիստին 4 տարվա ազատազրկում է սպառնում

Թուրք նախկին ֆուտբոլիստ և նախկին ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն-AKP) պատգմավոր Հաքան Շուքյուրի դեմ դատական գործընթաց է սկսվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար :
Ըստ թուրքական «Sondakika.com» կայքի` հետաքննության համար հիմք է հանդիսացել 2015 թվականի փետրվարի 12-ին «Twitter»-ի իր միկրոբլոգում Հաքան Շուքյուրի արած գրառումը, որն, ըստ Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի դատախազության, վիրավորական արտահայտություններ է պարունակել նախագահ Էրդողանի և նրա որդու հասցեին:
Աղբյուրը նշում է, որ նախկին ֆուտբոլիստի դեմ հայց է ներկայացվել Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելի և Բեքիր Սավրամ անունով քաղաքացու կողմից:
Պաշտպանական կողմը հերքել է մեղադրանքները` նշելով, որ գրառման մեջ օգտագործված արտահայտություններն ուղղված չեն եղել Էրդողանին: Սակայն մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հայցվոր կողմի ներկայացրած նյութերի արդյունքում հիմնավորվել է փաստը, որ գրառումն հասցեագրված է հենց Թուրքիայի նախագահին:
Դատախազությունը մեղադրական եզրակացությամբ Շուքյուրի համար «նախագահին վիրավորելու» մեղադրանքով պահանջել է 1-4 տարվա ազատազրկում: Բաքըրքյոյի 28-րդ քրեական դատարանն արդեն նշանակել է գործով առաջին դատական նիստի օրը:
Նշենք, որ Հաքան Շուքյուրը, ով Թուրքիայում հայտնի է գյուլենական համայնքի հետ ունեցած սերտ կապերով, պատգամավորական մանդատից հրաժարվել էր 2013 թվականի դեկտեմբերի 17-ին` երկրում պայթած հայտնի կոռուպցիոն սկանդալի նախօրեին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |