Իրավական08:06, 25 Փետրվար 2016
Քուրդ նախկին պատգամավորը կարող է ազատազրկվել PKK-ին գովելու համար

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին պատգամավոր Սեբահաթին Թունջելը կարող է ազատազրկման դատապարտվել:
«Cnnturk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ նախկին պատգամավորը մեղադրվում է Անկարայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) հրապարակավ գովաբանելու մեջ:
Անկարայի գլխավոր դատախազությունը Թունջելի դեմ 4 մեղադրական եզրակացություն է ներկայացրել, որոնք միասին 8 տարվա ազատազրկում են պահանջում: Մեղադրականում հիշատակվում է Թունջելի 2008, 2009 և 2010 ելույթների մասին, որտեղ նա հրապարակավ գովել է PKK-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |