Մարզական08:28, 25 Փետրվար 2016
Եվրոպայի հայկական խաղերին կմասնակցի նաև պոլսահայ պատվիրակությունը

Մարտի 25-28-ին Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում կանցկացվեն Եվրոպայի հայկական խաղերը: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ խաղերին կմասնակցի նաև պոլսահայ հավաքականը: Անցյալ տարի անցկացված Համահայկական խաղերին մասնակցած Ստամբուլի կոմիտեն Եվրոպայի հայկական խաղերին կմասնակցի ֆութզալի 8 հոգանոց թիմով:
Ամստերդամ մեկնող 12 հոգանոց պոլսահայ պատվիրակությունը կգլխավորի Շահնուր Քազանջըն: Վերջինս լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ իրենց թիմի նպատակը հաղթանակն է:
«Ամեն տարի կազմակերպվող Եվրոպայի հայկական խաղերի շրջանակներում բազմաթիվ հայերի հետ ենք հանդիպելու: Մեզ շատ է ուրախացնում Եվրոպայի տարբեր երկրներից եկած հայերի հետ մեկ վայրում հանդիպելու հանգամանքը:
Այս տարի հինգերորդ անգամ ենք ներկայացնում Ստամբուլը: Նախորդ տարիներին երկրորդ և երրորդ տեղերն ենք զբաղեցրել: Այս տարի նպատակ ունենք հասնել եզրափակիչ և Ստամբուլ վերադառնալ մեդալներով ու գավաթով: Իսկ այնտեղի մեր երկրորդ նպատակն է՝ ծանոթանալ ֆուտբոլային և սպորտային մշակույթին», - նշել է Քազանջըն:
20-25 տարիքային խմբին պատկանող 8 պոլսահայ մարզիկներն արդեն 3 ամիս է՝ նախապատրաստվում են խաղերին: Ամբողջությամբ նորացված թիմի կազմում Հոլանդիա կմեկնեն Սևան Դևլեթյանը, Հարություն Քուրանը, Հերման Բիբերյանը, Արդա Դոնիկօղլուն, Բուրաք Էլվանը, Արդեն Օլգունդեմիրը, Արման Հուբեսերյանը և Ռոբին Միրզախանյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |