Իրավական07:42, 25 Փետրվար 2016
Ստամբուլում սպանված տարեց հայ կնոջ գործով դատավարությունն ավարտվել է
Ստամբուլի քրեական դատարանում ավարտվել է ազգությամբ հայ 85-ամյա Մարիցա Քյուչուքի սպանության առթիվ հարուցված քրգործը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ մեղադրյալ Մուրադ Նազարյանը նախ դատապարտվել է խստացված ռեժիմի ցմահ բանտարկության: Սակայն հաշվի առնելով դատավարության ընթացքում մեղադրյալի օրինակելի պահվածքը՝ դատական հանձնաժողովը որոշում է կայացրել հանել խստացված ռեժիմը:
Դատարանը որոշում է կայացրել նաև հայց ներկայացնել Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն՝ հանցանքի հնարավոր մյուս մասնակիցներին բացահայտելու պահանջով:
Դատական նիստի ընթացքում մեղադրյալի փաստաբանը պնդել է, թե գործով բոլոր փաստերը բացահայտված և ուսումնասիրված չեն, իսկ իր պաշտպանյալը մեղավոր չէ: Փաստաբանը պահանջել է Նազարյանին անմեղ ճանաչել: Մեղադրյալը ևս պնդել է, որ ինքը մեղավոր չէ իրեն վերագրվող հանցանքում:
Հիշեցնենք, որ Մարիցա Քյուչուքը սպանվել էր 2012թ.՝ Ստամբուլի Ֆաթիհ շրջանի իր տանը: Մեծ դաժանությամբ սպանված տարեց կնոջ բազմաթիվ կոտրվածքներն ու այն հանգամանքը, որ տանից ոչինչ չէր գողացվել, հիմք էին դարձել այն վարկածի, որ սպանությունը կատարվել է ատելության հողի վրա՝ մեկից ավելի հանցագործների մասնակցությամբ:
Սակայն գործով դատարանի առաջ էր կանգնեցվել միայն Մուրադ Նազարյանը, ում մեղադրանք էր առաջադրվել առավել դաժանությամբ կատարված դիտավորյալ սպանության համար: Մեղադրական եզրակացությամբ Նազարյանի նկատմամբ պահանջվել էր սահմանել խստացված ռեժիմի ցմահ բանտարկությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |