Հասարակական08:03, 26 Փետրվար 2016
Twitter- ում ամենաշատ անձնական հաշիվները «սառեցվել» են Թուրքիայի պահանջով
2015 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում «Twitter» միկրոբլոգի կողմից «սառեցված» 432 անձնական հաշիվներից 414-ը փակվել է Թուրքիայի պահանջով: Թուրքիային հաջորդում է Ռուսաստանը` 14 փակված հաշվով:
Այս մասին գրում է թուրքական «Mynet.com» լրատվական կայքը` հղում անելով «Twitter»-ի հրապարակած «Թափանցիկության զեկույց»-ին, որը ներառում է 2015-ի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:
Անձնական հաշիվներ «սառեցնելու» պահանջով Թուրքիան նույնպես առաջինն է` գրանցված պահանջների 72 տոկոսով: Պահանջների ընդհանուր քանակը կազմել է 11.092, որից 8.092-ը ստացվել է Թուրքիայից:
Զեկույցից պարզ է դարձել նաև, Թուրքիայից ստացված պահանջներից 1761-ը կատարվել է պետական մարմինների կողմից: Այս ցուցանիշով 2-րդը Ռուսաստանն է` պետական մարմիններից ստացված 1729 պահանջով:
Թուրքիան 403 անձնական հաշվի մասին տեղեկատվություն է պահանջել «Twitter»-ից, սակայն որևէ դրական պատասխան չի ստացել այս հարցով:
Նշվում է նաև, որ խնդրո առարկա ժամանակահատվածում Թուրքիաի պահանջով «սառեցված» 414 հաշվից բացի 14 հաշիվ «սառեցվել» է Ռուսաստանի, 2-ը` Ֆրանսիայի, 1-ը` Գերմանիայի, 1-ն էլ` Բրազիլիայի պահանջով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |