Իրավական11:45, 26 Փետրվար 2016
Թուրքիայում պահանջում են անձեռնմխելիությունից զրկել գլխավոր ընդդիմադիրին
Անկարայի հանրապետական դատախազությունը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմքով սկսած իրավական գործընթացի արդյունքում դիմում է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն` Քըլըչդարօղլուին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` արդարադատության նախարարությունը դիմումը պետք է ուղարկի մեջլիս, որպեսզի այնտեղ ընդդիմադիր կուսակցապետին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կազմակերպվի:
Քըլըչդարօղլուի դեմ իրավական գործընթաց սկսելու առիթ է հանդիսացել Էրդողանի հասցեին ասած «չստացված բռնապետ» արտահայտությունը:
Ընդդիմադիր կուսակցապետին առաջադրվել է «Հանրապետության նախագահին վիրավորանք» և «պետական պաշտոնյաին պաշտոնի հետ կապված վիրավորանք» մեղադրանքները: Այդ մեղադրանքները նախատեսում են 2-6 տարվա ազատազրկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |