Իրավական09:23, 27 Փետրվար 2016
Թուրքիայում առանց դատարանի որոշման դադարեցվել է ընդդիմադիր İMC հեռուստաալիքի եթերը
Թուրքիայում առանց դատարանի որոշման կասեցվել է ընդդիմադիր «İMC TV» հեռուստաալիքի եթերը:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության՝ Թուրքիայի արբանյակային և մալուխային հեռուստատեսության օպերատոր «TÜRKSAT» ընկերության համար ընդդիմադիր ալիքի եթերը դադարեցնելու հիմք է ծառայել միայն Անկարայի գլխավոր դատախազության պահանջը: Ավելի վաղ Անկարայի դատախազությունը «ահաբակչական կազմակերպության («Քուրդիստանի բանվորական կուսակցություն», ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն անելու հիմքով» հետաքննություն էր սկսել «İMC TV»-ի դեմ:
Աղբյուրը նշում է, որ «İMC TV»-ի եթերը կասեցվել է այն պահին, երբ հեռուստաալիքի եթերով ցուցադրվել է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի` նախօրեին կալանքից ազատված գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի հետ ուղիղ եթերում տեղի ունեցող հարցազրույցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |