Միջազգային09:48, 29 Փետրվար 2016
Թուրքիան Սոմալիում ռազմաբազա կհիմնի

Իրաքից, Ադրբեջանից, Քաթարից ու Ալբանիայից հետո այժմ էլ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա հիմնել Սոմալիում:
Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` Սոմալիի կառավարության ցանկությամբ հիմնվող բազայի նպատակը կլինի Աֆրիկայում ահաբեկչության դեմ պայքարը: Ռազմաբազայում Սոմալիի բանակային և ոստիկանական ստորաբաժանումները հատուկ պատրաստություն կանցնեն «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Նշյլա կառույցը 2013-ին պայթյուն էր իրականացրել Սոմալիում Թուրքիայի դեսպանատան առջև:
Այդպիսով Թուրքիան Միացյալ Նահանգների, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից ու Ճապոնիայից հետո կդառնա 5-րդ երկիրը, որը ռազմաբազա կունենա աֆրիկյան մայրցամաքում:
Սոմալիում հիմնվելիք ռազմաուսումնական բազայում, որը պատրաստ կլինի ընթացիկ տարվա ամառվա վերջին, նախնական 200 թուրք զինվորական կգտնվի: Բազայում պատրաստություն կանցնեն 10.500 սոմալեցի զինոր ու ոստիկան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |