Իրավական08:19, 01 Մարտ 2016
Թուրքիայում բանտերը գերծանրաբեռնված են, կառուցվում են նորերը
Թուրքիայում վերջին 10 տարում բանտարկյալների թիվն աճել է ավելի քան 100 հազարով, ինչի պատճառով լականավայրերում այլևս տեղ չկա: Ըստ թուրքական «Haberturk» լրատվական կայքի` Թուրքիայում կա 361 կալանավայր, որտեղ կարող է պատիժ կրել 179 հազար 883 մարդ, բայց հիմա Թուրքիայում բանտարկյալների և ձերբակալվածների թիվը 184.494 է: Նրանցից 158.118-ը՝ այսինքն 86 տոկոսը, դատապարտյալ է, 26 հազար 376 (14%) ձերբակալված: Նրանց մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը (175.445), 6.616-ը` կին է, 2.433-ը՝ անչափահաս:
Ահաբեկչության մեղադրանքով կալանավորվածների մեծ մասը՝ 6.592 մարդ, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և «Քրդական համայքների միության» անդամներ են, 366-ը Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և գյուլենական համայնքի ներկայացուցիչներ են (թուրքական իշխանամետ մամուլում ներկայացվում են հատուկ անունով «Ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն»՝ նկատի ունենալով համայնքի հիմնադիր-ղեկավար ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին-EH), «Իսլամական պետության» ձերբակալված անդամների թիվը հասնում է 518-ի:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, նշել է, թե դատապարտյալների թվի աճը ցույց է տալիս հանցագործության և հանցագործների դեմ կառավարության պայքարի արդյունավետությունը: Իսկ բանտերի գերբեռնվածությունը թոթափելու համար նոր կալանավայրեր են կառուցվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |