Միջազգային07:37, 02 Մարտ 2016
NASA. Թուրքիայում 1998թ. սկսված երաշտը ամենաչորայինն է վերջին 9 դարերում

Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածությունների հետազոտության ազգային վարչության (NASA) տվյալների համաձայն՝ Թուրքիայում 1998-ից սկսված երաշտն ամենաչորն է վերջին 9 դարերի ընթացքում:
Թուրքական «sözcü.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Նյու Յորքի NASA Goddard տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կլիմայագետ Բեն Քուքն ու նրա ղեկավարած մասնագետների խումբը վերստեղծել են Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում վերջին հազարամյակի կլիմայական փոփոխությունների մոդելները:
Միաժամանակ ուսումնասիրվել են նաև 1100- 2012թթ. վերաբերող փաստաթղթերը և արձանագրվել երաշտի դեպքերը: Ուսումնասիրվող տարածքը ներառում է Հյուսիսային Աֆրիկան, Իսպանիան, Ֆրանսիայի հարավը, Իտալիան, Հունաստանը, Լիբանանը, Հորդանանը, Սիրիան ու Թուրքիան:
Արդյունքները ցույց են տվել, որ 1998-2012թթ. մասնավորապես Թուրքիայում գրանցված երաշտը վերջին 500 տարվա համեմատ 50 տոկոսով ավելի չորային է: Իսկ վերջին 900 տարվա համեմատ ներկայիս երաշտն ավելի խիստ է 10-20 տոկոսով:
NASA-ի մասնագետների համոզմամբ՝ Միջերկրածովյան գոտում հետզհետե ավելի հաճախ և խիստ դրսևորվող երաշտների առաջացման մեջ ավելի մեծ է մարդածին գործոնը, քան բնական պայմանները: Ըստ կանխատեսումների՝ առաջիկա հարյուրամյակների ընթացքում նշված տարածքներում շատ ավելի չորային երաշտների առաջացման վտանգ կա:
Հետազոտության արդյունքները կհրապարակվեն ամերիկյան «Geophysical Research-Atmospheres» ամսագրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |