Տնտեսական07:33, 04 Մարտ 2016
ԱՄՆ. «Թուրքիան շաունակում է ֆինանսավորել ահաբեկչությանը»

2016թ. մարտին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը թմրանյութերի շրջանառության միջազգային վերահսկողության վերաբերյալ զեկույց է հրապարակել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ վերոնշյալ զեկույցով արձանագրվել է, որ Թուրքիան շարունակում է ֆինանսավորել ահաբեկչական խմբավորումներին՝ Սիրիայի հետ սահմանին նավթի, գերիների և պատմական հուշարձանների ապօրինի առևտուր կատարելով: Շեշտվում է նաև, որ Անկարան ազդեցիկ միջոցներ պետք է կիրառի՝ այդ երևույթը կանխելու համար:
Ահաբեկչության ֆինանսավորումն իրականացվում է Թուրքիայի սահմանից դեպի Սիրիա հոսող կանխիկ գումարների տեսքով, իսկ թուրքական ոչ առևտրային կազմակերպությունները ևս պատրաստ են ահաբեկչությանը ֆինանսապես աջակցելուն:
«Փողերի լվացման միջոցներից են սահմանից մեծ քանակությամբ կանխիկ գումարների ապօրինի անցկացումները, երկրի ներսում և դեպի դուրս դրամական փոխանցումները, առևտրական ոլորտում ապօրինությունները, անշարժ գույքի, ոսկու, թանկարժեք ավտոմեքենաների առևտուրը: Այս ամենի դեմ պայքարի համար Թուրքիայի հետաքննչական հնարավորությունները, միջգերատեսչական համագործակցությունը, ոստիկանության հնարավորությունները, հետապնդման և բացահայտման կաողությունը «թույլ և անբավարար են» , - ասված է զեկույցում:
Նշվում է նաև, որ Թուրքիայում բոլորովին չի հետաքննվում ոչ առևտրային կազմակերպությունների՝ ահաբեկչությանն աջակցելու հավանականությունը: 2009թ. սկսած Թուրքիայում բավարար վիճակագրություն չի կազմվում քրեական հետապնդումների և դատապարտումների վերաբերյալ: 2014թ. վերաբերյալ ընդհանրապես որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ: Ֆինանսական հանցագործությունների ուսումնասիրությունների խորհրդի տվյալների համաձայն՝ 2015թ. 387 մարդ բերման է ենթարկվել դատախազություն՝ փողերի լվացման կասկածանքով, ևս 61-ը՝ ահաբեկչության կասակածանքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |