Իրավական10:21, 04 Մարտ 2016
Դեմիրթաշին և ընդդիմադիր ևս 4 պատգամավորի անձեռնամխելիությունից զրկելու իրավական գործընթաց է սկսվել

Թուրքիայի արդարադատության նախարարությունն ընթացք է տվել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեքդաղին, ինչպես նաև կուսակցության ևս 3 պատգամավորի անձեռնամխելիությունից զրկելու ուղղված իրավական գործընթացին: Թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականը գրում է, որ նախարարությունը քրդամետ կուսակցության պատգամավորներ Դեմիրթաշին, Յուքսեդաղին, Սելմա Ըրմաքին, Սըրրը Սյուրեյյա Օնդերին և Էրթուգրուլ Քյուրքչյուին անձռնամխելիությունից զրկելու առաջարկը ներկայացրել է կառավարություն: Արդարադատության նախարարությունը և կառավարությունն այդ առաջարկը համատեղ ուսումնասիրելուց հետո կուղարկեն Թուրքիայի խորհրդարան:
HDP-ի վերոնշյալ 5 ընդդիմադիր պատգամավորների դեմ իրավական գործընթացը սկսվել էր 2015 թվականին դեկտեմբերի 26-ին, երբ Դիարբեքիրի դատախազությունը հետաքննությունն էր սկսել՝ հիմք ընդունելով պատգամավորների ելույթները «Ժողովրդական հասարակություն կոնգրեսի» նիստի ժամանակ: Ինչպես հայտնում է թուրքական «medya365» լրատվական կայքը, պատգամավորներին «Ժողովրդին հրապարակավ ատելության և թշնամության մղելու» և «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանք էր ներկայացվել: Այնուհետև դատախազությունը սահմանադրությամբ հաստատված կարգով դիմել էր արդադատության նախարարություն՝ պատգամավորներին անձեռնամխելիությունից զրկելու պահանջով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |