Իրավական13:41, 09 Մարտ 2016
Էրդողանին վիրավորելու համար թուրք լրագրողը դատապարտվել է 21 ամսվա բանտարկության

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատարանի առջև կանգնած «BirGün» թերթի խմբագրական խորհրդատու և թղթակից Բարըշ Ինջեն դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման: Վճռի հրապարակումից հետո Ինջեն թեմայի վերաբերյալ Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել.
«Մենք նորից դուրս կգանք, կծիծաղենք, կխոսենք: Բայց մեր երեխաները ապագայում նրանց անունները միշտ կհիշեն որպես գողերի, ֆաշիստների»:
Նշենք, որ լրագրողին առաջադրված մեղադրանքի համար հիմք էր ծառայել նրա հոդվածներից մեկի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում գրված ինքնապաշտպանական ելույթը: Նշյալ ելույթում Բարըշ Ինջեն աքրոստիքոսի սկզբունքով գրել էր՝ «Գող Թայիփ» («Hırsız Tayyip»):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |