Իրավական07:13, 09 Մարտ 2016
«Հայերի հրոսակախմբեր» արտահայտության համար Դավութօղլուի դեմ հայց է ներկայացվել դատախազություն
Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի բաժանմունքի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայց է ներկայացրել Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն՝ ընդդեմ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի: Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի համաձայն՝ հայցի պատճառը թուրք պաշտոնյաների հակահայ և ցեղասպանամեծար հայտարարություններն են:
2016թ. փետրվարի 27-ին Բինգյոլում ելույթ ունեցած Դավութօղլուն, ցանկանալով քննադատել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP), հետևյալ հայտարարությունն էր արել. «Նրանք շահարկում են Սուրում, Սիլոփիում տեղի ունացած դեպքերը: Հայերի հրոսակախմբերի պես համագործակցում են ռուսների հետ: Գնում ու Մոսկվայում ներկայացուցչություն են բացում»:
Իսկ մարտի 3-ին Էրզրումի Աշքալե շրջանում կազմակերպված մի միջոցառման ժամանակ քաղաքապետ Բաշարանն ասել էր. «Մեկ անգամ ևս ողորմությամբ և շնորհակալությամբ հարգում եմ հայերին այս հողերից արմատախիլ արած մեր փառահեղ նախնիների հիշատակը»:
Ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովի անդամ Էրեն Քեսքինը թեմայի վերաբերյալ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրել է հետևյալ միտքը:
«Ձեր գոված այդ նախնիները հայերին ցեղասպանության ենթարկեցին, յուրացրեցին նրանց նյութական ունեցվածքը: Հաջորդ սերունդները նույն կերպ շարունակեցին այդ գործը: Հայերի և մյուս քրիստոնյա ժողովուրդների մշակութային ժառանգությունը ծրագրված կերպով ոչնչացրեցին:
Դա դեռ բավական չէր, հիմա էլ քրդերին եք հասկացնել տալիս, թե «հիշեք՝ ինչ ենք արել հայերի հետ: Ձեզ հետ էլ նույնը կանենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |