Հասարակական10:02, 10 Մարտ 2016
Թուրք պոետը ներում է խնդրում Ռուսաստանից՝ խոցված ինքնաթիռի համար (տեսանյութ)
Թուրք բանաստեղծ Հուսեին Հայդարը «Ներողություն եմ խնդրում ռուս ժողովրդից» վերնագրով մի բանաստեղծություն է ձոնել Ռուսաստանին և թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի սպանված օդաչու Օլեգ Պեշկովին:
Բանաստեղծությունը, անձամբ հեղինակի ընթերցմամբ, տեղադրվել է Youtube.com կայքում: Ստորև ներկայացնում ենք բանաստեղծության թարգմանությունը՝ մասնակի կրճատումներով.
Ես՝ մի թուրք բանաստեղծ Հուսեին Հայդարս,
Անբարո գործերի, մութ արարքների ականատես-վկան:
Հանցավորների պատասխանի ժամը դեռ կգա, սակայն
Մեղավորը ես եմ այսօր, ես եմ ոճիրի վկան:
Չկանխեցի, թեև կարող էի կանխել ես այն:
Ես՝ թուրք հեղափոխական Հուսեին Հայդարս,
Ներում եմ խնդրում ռուս ազգի յուրաքանչյուր անդամից,
Մայակովսկուց և Գորկուց, ֆաշիստների վերջը տված Իվանից,
Հայրենական պատերազմի ամեն մի հերոսից,
Մեր ու մանուկից, բոլոր զինվորներից,
23 միլիոն 100 հազար զոհերից ու Գագարինից,
Եվ հեղափոխական ռուս գյուղացուց ներում եմ խնդրում:
Ես՝ Հուսեին Հայդարս, մի թուրք բանաստեղծ,
Կանգնելով այսպես՝ արևահայաց:
Ներում եմ խնդրում ռուս ազգից մեծ
Ու ծնկի իջնում Պեշկովի մոր առաջ:
Տեսանյութը՝ այստեղ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |