Իրավական09:51, 10 Մարտ 2016
Թուրքական դատարանը Պոլսի հայոց պատրիարքի համար խնամակալ է նշանակել

Թուրքական դատարանը բավարարեց Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի խնամակալության հայցը: Պատրիարքի խնամակալ է նշանակվել նրա 78-ամյա մայրը՝ Մարի Մութաֆյանը:
Թուրքական «Superhaber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ դատարանի որոշմամբ՝ Մարի Մութաֆյանն իրավունք է ստանում ներկայացնել որդու շահերը պետական հաստատություններում, ինչպես նաև ստանալ նրա աշխատավարձը:
Խնամակալության համար դատարան դիմած հայցվորներից Թաթյոս Բեբեքը հայտարարել է, որ դատարանի որոշմամբ Մութաֆյանն այլևս պատրիարք չէ և պետք է նոր պատրիարքի համար ընտրություն անցկացնել:
Մեսրոպ Մութաֆյանը Պոլսի հայոց պատրիարք էր ընտրվել 1998 թվականին: 2008 թվականից ի վեր պատրիարք Մութաֆյանը հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում: Իսկ պատրիարքությունը ղեկավարում է հոգևոր խորհրդի կողմից պատրիարքական փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |