Իրավական12:21, 10 Մարտ 2016
Թուրքիայի հետախուզությունը փորձում է հայկական ծագում գտնել Դինքին սպանողների անցյալում
Պոլսահայ հայտնի լրագրող, հասարակական գործիչ, Թուրքիայում հայերեն և թուրքերն հրատարակվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության առթիվ հարուցված քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել:
«Ակոս» -ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ գործին կից մի փաստաթղթից պարզ է դարձել, որ սպանությունից անմիջապես հետո Թուրքիայի հետախուզական մարմիններն ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու համար, թե արդյո՞ք Դինքի սպանության մեջ մեղադրվող անձիք հայկական ծագում ունեն:
2007թ. հունվարի 23 (հանցագործությունից 5 օր անց) ամսաթվով թվագրված և միայն 2015թ. հոկտեմբերին գործին կցված տեղեկանքը վկայում է այն մասին, որ սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթի և պատվիրատու Յասին Հայալի ծագման վերաբերյալ պետական արխիվներում հետընթաց ուսումնասիրություն է կատարվել՝ ընդհուպ մինչև 1900-ականների սկիզբ: Արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ անձանց տոհմում «հավատափոխ եղած» կամ «ոչ մուսուլման» որևէ մեկը չի եղել:
«Ակոսը» նկատել է տալիս, որ սույն ուսումնասիրությունը մի շարք կարևոր, սակայն անպատասխան հարցեր է առաջացնում:
Մասնավորապես.
1. Արդյո՞ք թուրքական պետական հետախուզական մարմինները յուրաքանչյուր հանցագործության դեպքում ուսումնասիրում են հանցագործի ծագումնաբանությունը, թե դա անում են միայն այն դեպքում, երբ հանցագործության թիրախում հայերն են լինում:
2. Վերոնշյալ տեղեկանքը վկայում է, որ պետությունն ունի յուրաքանչյուր քաղաքացու տոհմածառի մի քանի սերունդների վերաբերյալ համապարփակ տվյալների բազա: Այդ տեղեկությունները ուրիշ որտե՞ղ և ի՞նչ նպատակներով են օգտագործվում:
3. Նախորդ շաբաթ քաղաքացիական կացության ակտերով զբաղվող գլխավոր վարչությունը հայտարարել էր, թե ազգային փոքրամասնությունների դպրոցներում հաշվի առնվող «ազգային կոդը» արդեն ամբողջությամբ հանվել է պետական համակարգից: Մինչդեռ վերոնշյալ տեղեկանքին ծանոթանալուց հետո մի՞թե հնարավոր է լրջորեն հավատալ, թե այն ամբողջովին կչեղարկվի:
4. Եվ, թերևս, ամենակարևորը. ի՞նչ նպատակով է իրականցվել մեղադրյալների տոհմի ուսումնասիրությունը: Արդյո՞ք այն դեպքում, եթե պարզվեր, որ հանցագործները ևս հայ են, պետությունը Դինքի սպանությունը վերագրելու էր հայկական սփյուռքին:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դժվար թե երբևէ հնարավոր լինի ստանալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |